ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ «ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆԸ»

ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ «ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆԸ»
02.11.2010 | 00:00

Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ավարտվեց շախմատի պատանիների և աղջիկների տարբեր տարիքային խմբերի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացնում էին 13 տղա և 6 աղջիկ:
18 տարեկանների մրցապայքարում մինչև վերջին խաղափուլը առաջատար էր վանաձորցի միջազգային գրոսմայստեր ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ: 10-րդ փուլից հետո նա և ամերիկացի Սթիվեն Զիրկը վաստակել էին 8,5-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով մեր շախմատիստն առաջինն էր: Վերջին տուրում Սամվելը սպիտակ խաղաքարերով մրցում էր ռուսաստանցի Ալեքսանդր Շիմանովի հետ, իսկ ամերիկացի ՖԻԴԵ-ի վարպետը` ադրբեջանցի գրոսմայստեր Վասիֆ Դյուրարբեյլու հետ, որն ուներ 7 միավոր և մրցանակային տեղերի չէր հավակնում: Հենց այդ պարտիան էլ ճակատագրական եղավ Սամվելի համար: Ադրբեջանցին ակնհայտորեն հանձնեց պարտիան իր մրցակցին` Սամվելին ստիպելով խաղալ հաղթանակի համար: Պատանի վանաձորցին ստիպված ռիսկի դիմեց, սակայն վրիպեց և պարտություն կրեց: Դյուրարբեյլին այնքան ցուցադրաբար էր «սխալվում», որ դա չնկատել հնարավոր չէր: 2500-ին մոտ վարկանիշով միջազգային գրոսմայստերը խաղում էր սկսնակ շախմատիստի պես. խաղասկզբում նա մի քանի քայլ կատարեց թագուհով, այնուհետև 17-րդ քայլում զինվորով «մերկացրեց» սեփական արքային և հայտնվեց թագուհու անմիջական գրոհի տակ: Հաջորդ քայլում էլ նա հարվածի տակ թողեց նավակը և շուտով անձնատուր եղավ: Ահա այսպիսի «անձնազոհություն» հանուն… Ո՛չ, ընդդեմ հայ գրոսմայստերի: Հավելենք, որ 4-րդ փուլում Սամվելը սևերով գեղեցիկ ոճով հաղթել էր այս «հերոս» ադրբեջանցուն: Ինչևէ, շնորհավորենք Սամվել Տեր-Սահակյանին աշխարհի փոխչեմպիոն դառնալու կապակցությամբ և նրան մաղթենք նոր հաջողություններ: Այս տարիքային խմբում մեր մյուս մասնակից Գրիգոր Դիլանյանը 6,5 միավորով զբաղեցրեց 24-րդ տեղը:
Մյուս տարիքային խմբերում Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ Մանուել Պետրոսյանը, որն 8 միավորով չորրորդն էր: Իսկ ամենափոքրերի` մինչև 8 տարեկանների պայքարում 7,5 միավորով 13-րդն էր Արմեն Բարսեղյանը: Աղջիկներից առավել հաջող խաղաց մինչև 12 տարեկանների պայքարին մասնակցող Հասմիկ Շահբազյանը, որը 7,5 միավորով 12-րդն էր:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 16653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ